Արմեն Երիցյանին կհիշեն անմահ գործով. ՀՀ Նախագահը մասնակցում էր հրաժեշտի արարողությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, պետական գործիչ Արմեն Երիցյանի վերջին հրաժեշտի արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, նախարարներ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ, նրա հարազատներն ու մտերիմները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արմեն Երիցյանին ճանաչել է դեռ ուսանողական տարիներից: «Երբ ես պաշտպանում էի իմ ատենախոսությունը, Արմեն Երիցյանը հանձնաժողովի անդամ էր: Այնուհետև նրա հետ առնչվել եմ աշխատանքային գործունեության ընթացքում, և կարող եմ ասել, որ նա սկզբունքային, լավ մարդ էր ու հիշվող տեսակ»,- ասաց Հովհաննիսյանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանն էլ ընդգծեց, որ Արմեն Երիցյանը միշտ կհիշվի իր անմահ գործով, այն ոգեղեն ուժով, որ նա ուներ՝ կամք, աշխատասիրություն, հայրենիքին նվիրվածություն և անսահման սեր մարդու նկատմամբ: «Անկախ հասարակության մեջ առկա շերտավորումից՝ նա համակցեց բոլոր ուժերը և սիրված էր բոլորի կողմից: Նա բոլորին օժտում էր աշխատելու ձգտումով: Ոչ միայն բնության աղետների դեմ պայքարում էր առաջամարտիկ, այլ նաև ստեղծեց լուծման անհրաժեշտություն ունեցող խնդիրների բազա: Նա դեռ շարունակում է քայլել մեզ հետ, նա շարունակում է մնալ թատերաբեմում: Նա միշտ ազնվորեն կատարել է իր աշխատանքը բոլոր բնագավառներում: Արմեն Երիցյանը մնաց միշտ իր գործը սիրող և մեզ այդ ձևով դաստիարակող մարդ»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ Երիցյանի հետ սկսել է աշխատել դեռևս 90-ականներից:

Արտակարգ իրավիճակների նախարար, պետական գործիչ Արմեն Երիցյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախի գերեզմանատուն):

Հայերեն العربية English Русский

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ

Իսրայելը Fly Dubai-ի չվերթի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական