Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում դիտորդների տեղակայման վայրի շուրջ կոնսեսուս դեռ չկա. Սերգեյ Լավրով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում դիտորդների տեղակայման վայրի շուրջ կոնսեսուս դեռ չկա: Համբուրգում անցկացված ԵԱՀԿ նախարարական հավաքից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք վաղուց ենք մեկնաբանել ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ ստեղծված իրավիճակն այն համաձայնությունների համատեքստում, որոնք ձեռք են բերվել Վիեննայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպմանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երեք երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը: Համաձայնություններից առաջինը վերաբերել է հրադադարի վերահաստատմանը: Կրակը դադարեցվել է, սակայն, ցավոք, այսօր այդ տեսնակյունից դեռ խատումներ կան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով, բարձր են գնահատում ԵԱՀԿ-ի մոնիտորինգի առաքելությունը շփման գծում:

Սերգեյ Լավրովը նշեց, որ համաձայնություն էր ձեռքբերվել նաև ԵԱՀԿ-ի դիտորդների թվի ավելացման հարցի շուրջ:

«Այդ թիվը մեծ չէ, խմբի անդամների թիվն ավելացել է 7-ով, իսկ խումբը բավական համեստ թիվ ունի, որքան գիտեմ 12 հոգուց է բաղկացած: Այո, մենք կարծում ենք, որ այդ համաձայնությունները պետք է ամրապնդվեն ԵԱՀԿ-ի որոշումներով, իսկ դրա համար անհրաժեշտ է կոնսեսուս: Դիտորդների թվի ավելացման հարցի հետ կապված կոնսեսուս կա, սակայն, թե որտեղ պետք է տեղակայվեն, կոնսեսուս դեռ չկա: Ես, ինչպես և շատերը, կարծում եմ, որ նրանք պետք է տեղակայվեն շփման գծի երկայնքով»,-ասաց ՌԴ արտաքին գործերի նախարարը:

Հայերեն English Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով