Արցախ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հնչել է Կոմիտասի երաժշտությունը

1 րոպեի ընթերցում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հնչել է Կոմիտասի երաժշտությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի ազգային օպերայի դիրիժոր, գեղարվեստական ղեկավար և «Կիև-կլասիկ» նվագախմբի գլխավոր դիրիժոր Գերման Մակարենկոն դարձել է առաջին ուկրաինացին, ով արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Արտիստ հանուն խաղաղության» պատվավոր կոչմանը: Փարիզում նոյեմբերի 29-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած մրցանակաբաշխության արարողության հատուկ համերգային ծրագրում «Կիև-կլասիկ» նվագախմբի կողմից հնչեցվել են հայտնի հայ երգահան Կոմիտասի ստեղծագործությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Analitikaua.net-ը` վկայակոչելով Ուկրաինայի հայերի միության լրատվական ծառայությունը:

Ուկրաինացի դիրիժորը հայտնի է Ուկրաինայի հայերի միության և Ուկրաինայում ՀՀ դեսպանությունում կազմակերպվող լայնամասշտաբ երաժշտական նախագծերում մշտական մասնակցությամբ: Գերման Մակարենկոյի վերջին համերգներից մեկը դարձել է երեկո-ռեքվիեմ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում