«Իմ Արցախը» համահայկական 19-րդ հեռուստամարաթոնը հանգանակել է 15 միլիոն 428 հազար 777 դոլար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ Արցախը» խորագիրը կրող «Հեռուստամարաթոն-2016» -ի արդյունքում, որը 19-րդն է մարաթոնի պատմության մեջ, հավաքագրվել է 15 միլիոն 428 հազար 777 դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարաթոնի ընթացքում ամենամեծ նվիրատվությունը` 5 միլիոն դոլար, կատարել է ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյանը:

Նոյեմբերի 24-ին մեկնարկած «Հեռուստամարաթոն-2016»-ի արդյունքում հավաքված գումարները կնպատակաուղղվեն Արցախում քառօրյա պատերազմի ժամանակ տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը: Կշարունակվեն նաեւ նպատակային հատկացումներով ծրագրերը Հայաստանում եւ Արցախում:

Այս տարի մարաթոնի արդյունքում հավաքված գումարը զգալիորեն ավելի է նախորդ տարիների արդյունքներից: 2014 թվականին մարաթոնի արդյունքում հավաքված 12 միլիոն 399 հազար 550 դոլարն ուղղվել էր Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի շինարարությանը, իսկ «Հեռուստամարաթոն-2015»-ի ընթացքում, որը կրում էր «Մեր տունը» խորագիրը, հավաքվել է 10 միլիոն 378 հազար 465 դոլարի նվիրատվություն: Հանգանակված գումարն ուղղվել էր Արցախում 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին տներով ապահովելուն, ինչպես նաև բարերարների կողմից ընտրված նպատակային ծրագրերի իրականացմանը Հայաստանում և Արցախում:

Հայերեն العربية English Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը