Արցախ

Վանա լճի հատակին խաչքարեր են հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Վանա լճի հատակին խաչքարեր են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանա լճի հատակը մաքրող ընկերությունը լճի հատակից խաչքարեր է հայտնաբերել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Մասնավորապես, լճի հատակից հայտնաբերվել են մեկ խաչով քար, մեկ խաչով և անցքով մեծ քար, թնդանոթի երկու քարե արկ:

Մաքրման աշխատանքներն իրականացնող FİVA ընկերության աշխատակից Այհան Դըշարըն հայտնել է, որ խաչքարերի և թնդանոթի արկերի մասին արդեն տեղեկացրել են թանգարանի աշխատակիցներին: «Կարծում եմ, որ լճի հատակին այս քարերի նման շատ քարեր կան»,- ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում