Հունահայ համայնքը մեկնարկում է իր դրամահավաք-հեռախոսամարաթոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի տեղական մարմինը նոյեմբերի 19-ին մեկնարկում է իր 6-րդ դրամահավաք-հեռախոսամարաթոնը: Երկօրյա դրամահավաքի ընթացքում կամավորները հեռախոսազանգերով կկապվեն համայնքի շուրջ 1600 ընտանիքների հետ՝ հորդորելով նվիրատվություններ կատարել, ինչն այս տարի եւս կուղղվի Քարին Տակ համայնքի (ԼՂՀ Շուշիի շրջան) մանկապարտեզի կառուցման համաֆինանսավորմանը: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից:

«Հունահայ փոքր համայնքի համար դժվար է մեծ ծրագրեր իրականացնել, բայց արդեն կա այլ տեղական մարմինների հետ համատեղ ձեռնարկների իրականացման փորձ, ինչը նաեւ միաբանության գեղեցիկ խորհրդանիշ է: Այսկերպ կառուցվել է նաեւ Խաչմաչի համայնքային կենտրոնը»,- ասում է Հիմնադրամի Հունաստանի տեղական մարմնի ատենապետ Վաչե Տեր-Կարապետյանը եւ հույս հայտնում, որ եթե այս տարվա դրամահավաքը գերազանցի ակնկալվող թիվը, ապա եւս մեկ ծրագիր կստանձնեն:Հեռախոսամարաթոնի, ինչպես նաեւ ընթացիկ տարվա մյուս բոլոր դրամահավաք միջոցառումների արդյունքները կհրապարակվեն տարվա գլխավոր դրամահավաքի օրը՝ նոյեմբերի 24-ին, Հեռուստամարաթոն 2016-ի ուղիղ եթերում:

Հունաստանի տեղական մարմինը հեռախոսամարաթոններ է իրականացնում սկսած 2010թ.-ից: Կիրառելով Ֆրանսիայում կազմակերպվող համաեվրոպական հեռախոսամարաթոնի փորձն ու մշակույթը՝ հունահայ համայնքն արդեն ավելի քան 140 000 եվրոյի ներդրում է կատարել հայրենիքում:

Հայերեն English Русский

Ծանրամարտի աշխարհի առաջնությունների դրոշը փոխանցվել է Հայաստանին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր