Արցախ

Երկու հայ սպաներ ծառայության են անցել Լիբանանի նախագահական պալատում

1 րոպեի ընթերցում

Երկու հայ սպաներ ծառայության են անցել Լիբանանի նախագահական պալատում

ԲԵՅՐՈՒԹ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու հայ զինվորականներ` Հովհաննես Քեշիշյանը և Պետրոս Լափաճյանը, ծառայության են անցել Լիբանանի նախագահական պալատում: Այս մասին տեղեկացնում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը:

Հովհաննես Քեշիշյանը նշանակվել է նախագահական պահակագնդի Բ վաշտի հրամանատարի պաշտոնում` ստանձնելով հանրապետության նախագահի անձնական անվտանգությունը:

Պետրոս Լափաճյանը նշանակվել է պահակագնդի Գ վաշտի հրամանատար` ստանձնելով նախագահական պալատի գործողությունների պատասխանատվությունը:

Լիբանանի նոր պատմության մեջ առաջին անգամն է, որ երկու բարձրաստիճան հայ սպաներ միաժամանակ ստանձնում են նման կարևոր պաշտոններ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում