«Լիդիան Ինթերնեյշնլը» խոստանում է Ամուլսարում հանքարդյունահանումն իրականացնել բնապահպանական բարձր մակարդակով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտն ունի անցյալի բացասական փորձ. մարդիկ կարծում են, որ այն բացասաբար է ազդում շրջակա միջավայրի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանում կենսունակ հանքարդյունաբերության հարցերի քննարկմանն ուղղված բիզնես համաժողովին բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ»ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը հավաստիացրեց, որ Ամուլսարի օրինակով իր կազմակերպությունը փորձում է ցույց տալ հակառակը: «Մենք հետևում ենք միջազգային չափանիշներ, որպեսզի հանքարդյունաբերությունը բնապահպանական տեսանկյունից բարձր մակարդակով իրականացվի»,- ասաց նա:

Ամուլսարի ծրագիրը Հայաստանում խոշոր միջազգային ներդրումային ծրագրերից է, որի շինարարության (2016-2018 թթ.) կապիտալ ծախսերը, նախատեսվում է, որ կազմելու են 370 միլիոն դոլար: Շինարարության առավել ակտիվ շրջանում ծրագրում զբաղված կլինի 1300 մարդ, արդյունահանման 10 տարիների ընթացքում ծրագիրն իրականացնող բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության դուստր ընկերությունը՝ «Լիդիան Արմենիա»-ն կապահովի 700 աշխատատեղ: Ամուլսարը Հայաստանում առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է, որ իրականացրել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում:

Հայերեն English

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի հանդիպումները կհեռարձակվեն Free News հեռուստաընկերության եթերում՝ մայրաքաղաքային սփռմամբ

2026-ի առաջին կիսամյակում բարելավվել են հարկային կարգապահության ցուցանիշները. ՊԵԿ

814 մլն 575 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի ճանապարհաշինության ոլորտին

Կառուցվածքային փոփոխություններ՝ ՀՀ քննչական կոմիտեում

Էրդողանն աշխատանքային այցով Սաուդյան Արաբիայում է

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված հինգ անձանց նկատմամբ. Կալաս

Դաշնամուրն իմ առաջին մեծ սերն էր. գերմանաբնակ երաժիշտ Անահիտ Վարդանյանը հանդես կգա Գառնիում կայանալիք Equinox փառատոնին

Գեղարքունիքի 8 մանկապարտեզի շինաշխատանքների իրականացման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 631 մլն 85 հազար դրամ

ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը Մարտունի, Վարդենիս և Ճամբարակ համայնքներին նվիրաբերել է մինի տրակտորներ

Արհեստական ​​բանականությունն առաջին անգամ օգտագործվել է նոր վիրուսներ մշակելու համար