Տնտեսություն

Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

1 րոպեի ընթերցում

Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2016 թվականի նոյեմբերի 16-17-ը աշխատանքային այցով կլինի Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա):«Արմենպրես»-իփոխանցմամբ, այդ մասին Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարությանe-gov.amկայքում:

Պատվիրակության կազմում, բացի ՀՀ վարչապետից, ընդգրկված են լինելու նաև ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը և պաշտոնատար այլ անձինք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում