Կալիֆորնիայում հայ ուսանողները տապալել են Աթաթուրքի մասին դասախոսությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորթրիջի Կալիֆորնիայի պետական համալսարանի հայ ուսանողները տապալել են նախապես ծրագրված դասախոսությունը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում համալսարանի պաշտոնական կայքը:

Դասախոսությունը Հարավային Կալիֆորնիայում նոյեմբերի 9-13-ը «Աթաթուրքի շաբաթվան» նվիրված միջոցառումների մի մասն էր: Գիտնական Ջորջ Գաուրիչը դասախոսության մեկնարկից հետո չի հասցրել արտաբերել ավելի քան հինգ նախադասություն Մուստաֆա Քեմալի մասին իր «Երիտասարդ Աթաթուրքը. Օսմանյան զինվորից մինչև Թուրքիայի ղեկավար» գրքի վերաբերյալ, երբ ուսանողները ոտքի են կանգնել և մեջքով շրջվել են դեպի դասախոսը: Ուսանողները բարձրաձայնել են. «Թուրքիան մեղավոր է ցեղասպանության համար», «ցեղասպանության հերքող»:

Գաուրիչը հետ ու առաջ է գնացել ուսանողների արանքում` փորձելով ուսանողների հայացքներն իր վրա ուղղել: Արդյունքում ոստիկանության աշխատողները բղավող ուսանողների ձայների ներքո դուրս են բերել դասախոսին լսարանից: «Մեր ուղերձը հետևյալն էր` դադարեցրեք ցեղասպանության ժխտումը, որը միլիոնավոր կյանքեր է արժեցել: Այս մարդը եկել է այստեղ և պնդում է, թե ցեղասպանություն տեղի չի ունեցել, ինչը կատարյալ աբսուրդ է»,- նշել է բողոքարարներից մեկը` Էրիկ Բադիվյանը:

Հայերեն English Русский

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի