Արցախ

ԱՄԷ-ի ավելի քան 10 հազարանոց հայկական համայնքը համախմբվում է ազգային կառույցների շուրջ

1 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ի ավելի քան 10 հազարանոց հայկական համայնքը համախմբվում է ազգային կառույցների շուրջ

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐ ԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններում ապրում է տաս հազարից ավելի հայ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը:

«Հայկական համայնքն այստեղ սկսել է ձևավորվել 70 ական թվականներից: Հիմնականում հայեր են եկել Սիրիայից, Լիբանանից, Իրաքից, մասամբ՝ Իրանից: Տեղի հայերը հիմնականում ներկայացված են շինարարական ոլորտում, բանկային համակարգում, առևտրային ոլորտում: Հայերն այստեղ աչքի են ընկնում իրենց աշխատասիրությամբ»,- ասաց դեսպանը:

Նրա խոսքով՝ տեղի հայերը փորձում են ազգային կառույցների շուրջ համախմբվել: Այդ գործում մեծ է Հայ առաքելական եկեղեցու դերը: Այս տարիների ընթացքում հիմնվել է առաջին եկեղեցին` Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ Շարժայում և ընդամենը մեկ տարի առաջ Աբու Դաբիում կառուցվեց Սրբոց Նահատակաց եկեղեցին: Դեսպանի փոխանցմամբ՝ երկու եկեղեցուն կից գործում են կիրակնօրյա վարժարաններ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում