Հասարակական

Քաղաքաշինության կոմիտեն Առաջին տպարանի պայթեցման դեպքի առիթով տեսչական ստուգում է անցկացրել

1 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեն Առաջին տպարանի պայթեցման դեպքի առիթով տեսչական ստուգում է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ հոկտեմբերի 31-ին հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում վարչապետի հանձնարարությունը հիմք ընդունելով, քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետ Արամ Մելքոնյանին հանձնարարել է եռօրյա ժամկետում, սահմանված կարգով համապատասխան ստուգում իրականացնել Հանրապետության փողոց 65 հասցեում գտնվող շենքի քանդման (պայթեցման) աշխատանքների օրինականությունը ճշտելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Կոմիտեի նախագահը հանձնարարել է նաև Հանրապետության 65 հասցեում գտնվող առաջին տպարանի՝ պայթեցման եղանակով քանդման ընթացքում թույլատրված խախտումների հայտնաբերման դեպքում համապատասխան անձանց նկատմամբ, սահմանված կարգով կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում