Մշակույթ

Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները կհնչեն Գյումրու «Սև բերդ» ամրոցում

2 րոպեի ընթերցում

Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները կհնչեն Գյումրու «Սև բերդ» ամրոցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարեկամ» մշակույթի, արվեստի և սպորտի զարգացման կենտրոն» ՀԿ-ն և «Պրոֆ պրոդաքշն»-ը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, նոյեմբերի 18-ին` Գյումրու «Սև բերդ» ամրոցում, կներկայացնեն ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակների դափնեկիր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, երեկոյի ընթացքում կհնչեն հեղինակի «Ռեքվիեմ», «Տարվա եղանակներ», «Գիշերերգ», «Զուգահեռ երգեր» ստեղծագործությունները:

Կմասնակցեն Հայաստանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան, Երևանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Հարություն Թոփիկյան, Գյումրու «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան: Մենակատարներ` երեկոյի հատուկ հյուր, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյան, Հենրիետտա Հարությունովա, Հովհաննես Գրիգորյան, Յանա Դարյան, Արթուր Ավանեսով:

Ստեղծագործական երեկոյի իրականացմանն աջակցել են նաև Շիրակի մարզպետարանը և Գյումրու քաղաքապետարանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում