Արցախ

«1915 թվականի կանայք» ֆիլմն առաջադրվել է տարածաշրջանային «Էմմի» մրցանակի

2 րոպեի ընթերցում

«1915 թվականի կանայք» ֆիլմն առաջադրվել է տարածաշրջանային «Էմմի» մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մրցանակակիր ռեժիսոր Բարեդ Մարոնյանի «1915 թվականի կանայք» վավերագրական ֆիլմը Հեռուստատեսային արվեստների և գիտության ազգային ակադեմիայի (NATAS) կողմից առաջադրվել է 40-րդ ամենամյա տարածաշրջանային «Էմմի» մրցանակի: «Էմմի»-ի քառակի մրցանակակիր Մարոնյանի համար սա առաջին առաջադրումն է որպես ռեժիսոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը:

«Ես մեծ պատիվ ունեմ լինելու 2016 NATAS-ի թեկնածուների շարքում` առաջին անգամ որպես ռեժիսոր: Իմ երախտիքի խոսքն եմ ասում ողջ «Արմենոիդ» թիմին, առանց որի շարունակական ջանքերի «1915 թվականի կանայք» ֆիլմի ստեղծումն անհնարին կլիներ»,- նշել է նա:

«1915 թվականի կանայք» կինոնկարն առաջին վավերագրական ֆիլմն է, որը բացահայտում է այն հայ կանանց դերը, ովքեր վերապրել են XX դարի առաջին ցեղասպանությունը: Վավերագրական ֆիլմն ընդգծում է այն կարևոր դերը, որ հայ կանայք ունեցել են իրենց համայնքներում, ինչպես նաև պատմում է այն հերոս հումանիստ կանանց մասին, ովքեր նրանց օգնության են հասել աշխարհի տարբեր մասերից:

«Էմմիի» քառակի մրցանակակիր ռեժիսորի «1915 թվականի կանայք» ֆիլմը հաջորդում է նրա մեծ համբավ ձեռք բերած «Ցեղասպանության որբերը» ֆիլմին, որն ընտրվել էր Հոնկոնգի միջազգային կինոփառատոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում