Հիանալի, տաղանդավոր մարդ. այսպես են գրչակից ընկերները հիշում Լևոն Անանյանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ, 2001-2013թթ. Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը հոկտեմբերի 13-ին կդառնար 70 տարեկան: Նրա ծննդյան օրվա առիթով «Արմենպրես»-ի հետ իրենց հուշերը կիսեցին Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և արձակագիր Նորայր Ադալյանը:

«70-ականներին Լևոն Անանյանի հետ աշխատում էինք «Գարուն» ամսագրում: Հետաքրքիր մարդկանց հետ հարցազրույցների միջոցով Լևոնն արվեստաբանությունը, թատերական աշխարհն էր ներկայացնում ընթերցասերներին: Հրապարակախոսական ժանրում անդրադառնում էր հանրությանը հուզող խնդիրներին՝ ընդգծելով երևույթների ցավալի կողմերը: Երբ դարձավ ՀՀ գրողների միության նախագահ, գրական կյանքը զգալիորեն աշխուժացավ: Միասին կարողացանք ժամանակակից գրողների ստեղծագործություններ հրատարակել: Լևոն Անանյանի ջանքերով Հայաստանում զարկ տրվեց թարգմանչական գործին: Ցավում եմ, որ այսօր նա մեզ հետ չէ»,-ասաց բանաստեղծ, գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Նա հիանալի, բարի, տաղանդավոր մարդ էր: Լևոնի գրական գործունեությունը շատ հարուստ է: Թարգմանիչ էր, բանաստեղծ, հրաշալի հրատարակիչ: «Գարուն» ամսագիրը նրա օրոք մեծ նվաճումների հասավ: Նրա ստեղծագործությունները կարողանում են հուզել մարդկանց: Լևոն Անանյանի անժամանակ մահը մեծ կորուստ էր գրական աշխարհի և անձամբ ինձ համար»,-նշեց արձակագիր, գրականագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նորայր Ադալյանը:

Լևոն Զաքարի Անանյանը ծնվել է 1946թ. հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում: Ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է մի շարք պարբերականներում և միաժամանակ խմբագրել «Մանկավարժ» թերթը: 1975թ. ավյունով լի լրագրողն աշխատանքի է անցել «Գարուն» գրական ամսագրի խմբագրությունում, ավելի ուշ դարձել ամսագրի գլխավոր խմբագիր:

Լևոն Անանյանը 1992թ. հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացրեց համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ: 2001թ. ընտրվել է ՀՀ գրողների միության նախագահ և մինչև կյանքի վերջ նախագահել այն: Դասախոսել է Մայր բուհի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, վրացերեն և այլ լեզուներով:

Հայերեն English Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս