Տնտեսություն

ԱՊՀ երկրները քննարկում են ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հարցեր

5 րոպեի ընթերցում

ԱՊՀ երկրները քննարկում են ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ներկայացուցիչները քննարկում են ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով և արդյունավետ օգտագործման շուրջ համագործակցության խորացման հետ կապված հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հանձնաժողովի հերթական` 17-րդ նիստը:

Նիստին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, և Տաջիկստանի ներկայացուցիչները: Նիստի մեկնարկին ներկաներին իր ողջույնի խոսքն ուղղեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Նախարարը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց նիստի մասնակիցներին և նրանց բեղմնավոր աշխատանք մաղթեց: «ԱՊՀ անդամ երկրների ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հանձնաժողովը մեր երկրների համար հրաշալի հնարավորություն է ճիշտ ժամանակին պրոֆեսիոնալ տեղեկատվության փոխանակումը կազմակերպելու, մեր աշխատակիցների որակավորումը բարձրացնելու համար: Նախորդ նիստին հաջորդող ժամանակահատվածում Հայաստանի կառավարությունը ստորագրել է ԱՊՀ անդամ երկրների միջև ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիրը: Համաձայնագիրն այս պահին գտնվում է վավերացման փուլում: Այս տարի մենք նաև ստորագրել ենք ԱՊՀ անդամ երկրների ատոմային և ռադիացիոն անվտանգության կոնցեպցիան»,- ասաց նախարարը:

Նա հավելեց, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2015թ. հոկտեմբերի սկզբին կնքվել է ատոմային և ռադիացիոն անվտանգության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր: «Այդ համաձայնագիրը խորացնում է համագործակցությունը «Ռոսատոմ» ընկերության և մեր կազմակերպությունների միջև: 2016թ. փետրվարին Հայաստանի և Բելառուսի միջև կնքվել է համաձայնագիր ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման շուրջ համագործակցության վերաբերյալ: Նոյեմբերին ՄԱԳԱՏԷ-ի աջակցությամբ մենք Երևանում տարածաշրջանային ուսումնական կուրսեր ենք անցկացրել ատոմային էներգետիկայի համակարգչային անվտանգության ապահովման թեմայով: Համակարգչային անվտանգության զարգացումը շատ արդիական է՝ հաշվի առնելով համակարգային տեխնոլոգիաների զարգացման տեմպերը: Ես շատ ուրախ եմ, որ այդ կուրսերին մասնակցել են տարածաշրջանի 10 երկրների 36 մասնագետներ»,- ընդգծեց նախարարը:

«Ռոսատոմ» ընկերության նախագահի միջազգային հարցերով տեղակալ Նիկոլայ Սպասկին իր հերթին շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը հանձնաժողովի հերթական նիստը կազմակերպելու և հյուրընկալության համար: «Այս նիստին Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի մասնակցությունն ընդգծում է այն կարևորությունը, որ մեր երկրների կառավարությունները հատկացնում են ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցությանը: Մենք շատ լուրջ օրակարգային հարցեր ունենք քննարկելու: ԱՊՀ անդամ երկրների համագործակցության հիմնական ուղղություններից մեկը հենց ատոմային էներգետիկայի ոլորտն է: Մեր հանձնաժողովը կարող է լինել ամենահաջողված ինտեգրացիոն հարթակը ԱՊՀ շրջանակներում վերջին տարիներին ստեղծված մարմիններից: Սա իրական, լուրջ և կենդանի օրգանիզմ է»,- նշեց Սպասկին:

Հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում կքննարկվեն ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության մի շարք կարևոր ուղղություններ: Մասնավորապես, կքննարկվի «Ուրանի արդյունահանման ազդեցությանը ենթարկված տարածքների վերամշակման» միջպետական նպատակային ծրագրերի իրականացման ընթացքը՝ մինչև 2020թ.: Կներկայացվեն նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների իրականացման, ճառագայթային թերապիայի և միջուկային բժշկության աշխատանքային խմբի գործունեության հաշվետվությունները:

Հանձնաժողովն անդրադարձ կկատարի նաև էներգետիկայի բնագավառի համար նոր կադրերի պատրաստման և առկա մասնագետների որակավորման բարձրացման հարցերին՝ ներառյալ ԱՊՀ լավագույն համալսարաններում կրթության շարունակման հնարավորության կազմակերպմանը:

Նիստի արդյունքներով նախատեսվում է ստորագրել արձանագրություն: ԱՊՀ անդամ երկրների ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Տաջիկստանում:

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 26/06/24

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Եվրոպական ինդեքսներ- 25/06/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ- 25/06/24

Ամերիկյան ինդեքսներ- 25/06/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներ- 25/06/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 25/06/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 25/06/24

Նավթի գները նվազել են- 25/06/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են- 25/06/24

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և նրա հետ եղբայրական հարաբերություններով. Օվերչուկ

Քաղաքականություն

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և նրա հետ եղբայրական հարաբերություններով. Օվերչուկ

ԵԱՏՀ-ն երեք տարով զրոյացրել է ԵԱՏՄ կոկոսի փաթիլների ներմուծման մաքսատուրքը

Տնտեսություն

ԵԱՏՀ-ն երեք տարով զրոյացրել է ԵԱՏՄ կոկոսի փաթիլների ներմուծման մաքսատուրքը

Հայտնի են «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ծրագրի դրամաշնորհի հաղթողները

Տնտեսություն

Հայտնի են «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ծրագրի դրամաշնորհի հաղթողները

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հինգ ամսում աճել է 11.2 տոկոսով

Տնտեսություն

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հինգ ամսում աճել է 11.2 տոկոսով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում