Արցախ

Հայերի բողոքի շնորհիվ թուրքական լոբբիստները զրկվել են Ավստրալիայում ռասիզմի դեմ արշավի հնարավորությունից

1 րոպեի ընթերցում

Հայերի բողոքի շնորհիվ թուրքական լոբբիստները զրկվել են Ավստրալիայում ռասիզմի դեմ արշավի հնարավորությունից

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի բողոքի հիման վրա Ավստրալիայի թուրքական լոբբիստական ալյանսը (ATTA) դուրս է բերվել Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի հակառասիստական արշավի մասնակիցների կազմից, որն ընթանում է «Ռասիզմ. այն դադարում է ինձ հետ» խորագրով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբից, ATTA-ի գործունեությունը հիմնականում ուղղված է Հայոց ցեղասպանության հարցում թուրքական ժխտողական մոտեցումների տարածմանը: Նրանք լոբբիստական գործունեություն են տանում ինչպես Ավստրալիայի դաշնային խորհրդարանում, այնպես էլ առանձին նահանգների օրենսդիր մարմիններում:

Կազմակերպությունը ներառվել էր Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի հակառասիստական արշավում որպես գործընկեր, սակայն Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի կողմից բողոքի ներկայացումից հետո, որն ուղեկցվել է նաև այդ կազմակերպության ժխտողական մոտեցումները հիմնավորող հրապարակումներով ու փաստաթղթերով, ATTA-ն դուրս է բերվել արշավի գործընկերների կազմից:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում