Արցախ

Հալեպում նոր հրթիռակոծությունից երկու հայ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Հալեպում նոր հրթիռակոծությունից երկու հայ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ահաբեկչական խմբավորումները հոկտեմբերի 5-ին կեսօրից հետո շարունակել են իրենց բարբարոսական գործողությունները` հրթիռակոծելով Հալեպի Նոր Գյուղ, Մոկամպո և Մուհաֆազա շրջանների խաղաղ բնակչությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» պարբերականից, Նոր Գյուղի հրթիռակոծման հետևանքով զոհվել են երկու հայեր` Գասպար Շաթոյանը (1986 թվականի ծնունդ) և Մովսես Մովսեսյանը (1987 թվականի ծնունդ):

Վիրավորվել է Վարուժան Տոնապետյանը, ում վիճակը կայուն է:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում