Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում եւ ոսկե մեդալ Է ստացել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության մասին զեկույցով հանդես Է եկել Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսների, ասպիրատների եւ ուսանողների առջեւ, համալսարան, որը նա ինքն ավարտել Է ավելի քան 30 տարի առաջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համալսարանի ռեկտոր Իգոր Մաքսիմցեւը ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահին հանձնել Է ՍՊՊՏՀ-ի Պատվավոր դոկտորի պատմուճան եւ ոսկե մեդալ:

«Ինձ համար մեծ պատիվ Է բարձր կոչման արժանանալ հարազատ համալսարանում, եւ ես ամեն ինչ կանեմ, որպեսզի արդարացնեմ ձեր վստահությունը»,-ասել Է Տիգրան Սարգսյանը պարգեւատրումից հետո:

«Որպես տնտեսագետ, Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ ես ցանկանում եմ պատմել այն թրենդների մասին, որոնք այսօր որոշում են համաշխարհային տնտեսության զարգացումը: Այսօր եկեք խոսենք Եվրասիական տնտեսական միության մասին, որը շատ դինամիկորեն Է զարգանում: Այն աշխարհում ամենալուրջ տնտեսական միավորումն Է Եվրամիությունից հետո»,-ընդգծել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:

Տիգրան Սարգսյանը նշել Է, որ տարածաշրջանային միավորումների ձեւավորումը դարձել Է համաշխարհային տնտեսության կարեւորագույն թրենդներից մեկը, որն ակտիվորեն թափ Է առնում:

Իգոր Մաքսիմցեւը շնորհակալություն Է հայտնել ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահին ելույթի համար եւ խնդրել Է հիշատակի գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրքում:

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին