Արցախ

Գյումրու և Մետաքսի ճանապարհի քաղաքների միջև հուշագիր է ստորագրվել

1 րոպեի ընթերցում

Գյումրու և Մետաքսի ճանապարհի քաղաքների միջև հուշագիր է ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական կողմի հրավերով` սեպտեմբերի 19-22-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գտնվում է ՉԺՀ Շանսի նահանգի Սիան քաղաքում՝ մասնակցելու Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու քաղաքների զարգացմանը միտված համաժողովին: Կլոր-սեղան համաժողովի ընթացքում Գյումրու պատվիրակությունը հանդիպում է ունեցել Սիանի քաղաքապետ Շանգգուան Ջիքինգի հետ, որի ընացքում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին շնորհվել է «Սիանի պատվավոր քաղաքացի» կոչումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանից:

Նույն օրը Գյումրու և Մետաքսի ճանապարհի քաղաքների միջև նոր հուշագիր է ստորագրվել, որն իր մեջ ներառում է խորը համագործակցություն տնտեսական, մշակութային, տեղեկատվական տեխնոլոգիաների, արտադրական ոլորտներում: Կլոր-սեղան համաժողովի ժամանակ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր ելույթում մանավորապես անդրադարձել է հայ-չինական բարեկամությանը, խոսել համագործակցության խորացման մասին:

Այնուհետ Գյումրուց մեկնած երաժշտական խումբը՝ գլխավորությամբ ՀՀ վաստակավոր արտիստ Գագիկ Մալխասյանի, հանդես է եկել համերգային ծրագրով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում