1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի եկեղեցու նախկին առաջնորդ արքեպիսկոպոս Հովհաննես Չոլաքյանը կյանքի 97-րդ տարում վախճանվել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:
Հովհաննես Չոլաքյանը Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի եկեղեցու հոգևոր առաջնորդի պաշտոնը զբաղեցրել է 78 տարի:
Չոլաքյանի հոգեհանգիստի արարողությունը կկայանա սեպտեմբերի 23-ին 14.30-ին Ստամբուլի Սուրբ Հովհաննես Ոսկեբերան եկեղեցում: