Արցախ

Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է շնորհել Հայ Դատի Ավստրալիայի ներկայացուցչին

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է շնորհել Հայ Դատի Ավստրալիայի ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Հայ Դատի Ավստրալիայի ներկայացուցիչ Գրիգոր Սողոմոնյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ միջազգային ատյաններում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Հայ Դատի գործունեությունն այս ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ կառույցի հետ սերտ համագործակցությունն այսուհետ եւս կպահպանվի:

Արցախի Հանրապետության 25-ամյակի կապակցությամբ եւ ԼՂՀ անկախության ճանաչման գործում ունեցած ավանդի համար Բակո Սահակյանը Գրիգոր Սողոմոնյանին է հանձնել Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբին շնորհված «Երախտագիտություն» մեդալ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում