Վարչապետը տեսնում է համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն Հայաստանի տնտեսության մեջ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային ժողովի ամբիոնից ներկայացրեց այն քայլերը, որոնք պատրաստվում է իրականացնել ձևավորվելիք կառավարությունը՝ երկրի տնտեսությունն առաջ տանելու ուղղությամբ:

Խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում ՀՀ վարչապետը, պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին, ընդգծեց, որ ներկայացնելու է երկու փուլից բաղկացած ծրագիր: «Առաջին փուլում արագ փոփոխություններ չեն լինելու, այլ լինելու են այն քայլերը, որոնք մենք մոտ ապագայում կարողանալու ենք իրականացնել: Երկրորդ փուլի համար մեզ ժամանակ է հարկավոր, որպեսզի մենք որոշենք, թե որ ուղղությամբ ենք տանելու մեր երկիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կարապետյանը:

Նա հավելեց, որ պետք չէ սպասել, նոր կառավարությունը շատ արագ կփոխի երկրի տնտեսությունը: «Հիմա հայտարարում եմ, որ շատ արագ փոփոխությունների սպասլիքներ պետք չէ ունենալ, բայց մենք ազդանշաններ ենք տալու, թե որ ուղղությամբ ենք տանում մեր երկիրը»,- ասաց ՀՀ վարչապետը:

Կարեն Կարապետյանը նաև ընդգծեց, որ նոր կառավարությունը օգտագործելու է նաև նախորդ կառավարության ծրագիրը: «Մենք պետք է կարողանանք ստեղծել մաքսիմալ բարենպաստ պայմաններ հավելյալ արժեք ստեղծելու համար: Սա կարող է շատ ընդհանուր բանաձև թվալ, բայց այս պահին այսքանը, որովհետև լավ ապրող երկրները նրանք են, որտեղ ստեղծագործող, գործարար, հավելյալ արժեք ստեղծող մարդը իրեն երջանիկ է զգում: Ռեսուրսներ ունեցող երկրները դրանց մեջ չեն: Թե որոնք կլինեն մեր առաջիկա քայլերը, մենք ձեզ կներկայացնենք»,- մանրամասնեց վարչապետը:

Նա պարզաբանեց՝ երբ ասում է, որ արագ փոփոխություններ պետք չէ ակնկակլել, դա չի նշանակում, որ քայլեր չեն ձեռնարկվելու: «Մենք կոնկրետ քայլեր ենք ձեռնարկելու՝ ուղղված սոցիալական լարվածության թուլացմանը և բիզնես միջավայրի բարելավմանը: Բայց մենք պետք է հասկանանք, որ կախարդական փայտիկ չունենք: Ես հիմա հայտարարում եմ, որ եթե մենք ցանկանում ենք մեր երկրի տնտեսության մեջ փոփոխություններ անել, ապա պետք է գնանք ռեալ, համակարգային փոփոխությունների: Ես հիմա բաց ու ազնիվ ասում եմ, որ այսօր մեր երկրի տնտեսության վիճակը շատ ծանր է, չափազանց ծանր է»,- շեշտեց գործադիրի նորանշանակ ղեկավարը:

Անդրադառնալով պատգամավորի հարցադրմանը՝ ինչ սկզբունքով է ձևավորվելու կառավարության կազմը՝ Կարեն Կարապետյանն ասաց, որ կառավարության կազմը համալրելու են պրոֆեսիոնալ կադրեր:

Հայերեն العربية English Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին