Քաղաքականություն

Շավարշ Քոչարյանն անհեթեթ է համարում ԵԱՏՄ-ին Թուրքիայի միանալու հայտարարությունները

1 րոպեի ընթերցում

Շավարշ Քոչարյանն անհեթեթ է համարում ԵԱՏՄ-ին Թուրքիայի միանալու հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անհեթեթ է համարում Եվրասիական տնտեսական միությանը Թուրքիայի միանալու մասին հայտարարությունները: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ ավելացնելով, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու համար Թուրքիան պետք է դուրս գա մի շարք միավորումներից:

«Բազմաթիվ անհեթեթ հայտարարություններ են արվում: ԵԱՏՄ-ին միանալու համար Թուրքիան պետք է դուրս գա Եվրամիության մաքսային միությունից, երկիրը պետք է հետ կանգնի դեպի Եվրամիություն իր ուղուց: Այստեղ բազմաթիվ այլ հարցեր կան, դրա համար նման անհեթեթ հայտարարությունները մեկնաբանելն անիմաստ է, հայտարարություն է արվում, որի տակ հող չկա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Քոչարյանը:

Ինչ վերաբերում է որևէ երկրի, այդ թվում նաև Թուրքիայի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությանը, ապա, Քոչարյանն ասաց, որ միայն անդամ երկրների փոխհամաձայնությամբ է հնարավոր նման որոշում կայացնել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում