Արցախ

Հայ համայնքն ակտիվ մասնակցություն կունենա Ուկրաինայի անկախությանը նվիրված միջոցառումներին

1 րոպեի ընթերցում

Հայ համայնքն ակտիվ մասնակցություն կունենա Ուկրաինայի անկախությանը նվիրված միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ,22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայ համայնքն ակտիվ մասնակցություն կունենա օգոստոսի 24-ին Ուկրաինայի անկախության հռչակման 25-րդ տարեդարձի առիթով կազմակերպվելիք տոնակատարություններին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Analitikaua.net-ը, Ուկրաինայում հայերի միության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանն ասել է, որ հայ համայնքի ներկայացուցիչները կմասնակցեն նաև Կիևի ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի շենքում օգոստոսի 22-ին կայանալիք «Աշխարհի ուկրաինացները Ուկրաինայի համար» խորագրով մշակույթային միջոցառմանը, որին ներկա կգտնվի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Ուկրաինայի հայ համայնքն այդ երկրի ամենամեծ և ամենակազմակերպված համայնքներց մեկն է: Հայերն այնտեղ ստեղծել են մեծ նյութական և հոգևոր ժառանգություն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում