ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերսիմցի հայերի ազգային ինքնությանը վերադարձի շրջանակում Ստամբուլի Սրբ Ստեփանոս հայկական եկեղեցում օգոստոսի 14-ին զանգվածային մկրտություն է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ակոս» թերթն այդ առնչությամբ հայտնում է, որ Թուրքիայում շարունակվում է ազգային ինքնությանը վերադառնալու համար Հայոց ցեղասպանության տարիներին ճնշումների արդյունքում հավատափոխ` մուսուլման դարձած հայերի քրիստոնեական արմատներին վերադարձի պայքարը:
Տեր հայր Տրդատ Ուզունյանի կողմից անցկացված զանգվածային մկրտության արարողությամբ քրիստոնեություն են ընդունել դերսիմցի 8 հայեր: