Հասարակական

Երիտասարդական մայրաքաղաք Գյումրիում նշվեց «Երիտասարդների միջազգային օրը»

2 րոպեի ընթերցում

Երիտասարդական մայրաքաղաք Գյումրիում նշվեց «Երիտասարդների միջազգային օրը»

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գյումրիում նշվեց Երիտասարդների միջազգային օրը: Օրվա խորհրդով պայմանավորված՝ «Երիտասարդների քաղաք 2016» խորագրով միջոցառումների շարք է անցկացվել քաղաքի տարբեր հատվածներում, որն իրականացվել է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի հետ համատեղ: Միջոցառումների շարքը մեկնարկել է Գյումրիի քաղաքապետարանում տեղի ունեցած ճանաչողական հանդիպմամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը երիտասարդներին ընդունեց քաղաքապետարանի նորակառաույց նիստերի դահլիճում, շնորհավորեց բոլորին տոնի առթիվ, իսկ տարվա ընթացքում տարբեր կազմակերպություններում աչքի ընկած առավել ակտիվ երիտասարդներին պատվոգրեր ու գրքեր շնորհեց: Ավելի ուշ, Ռիժկովի ճեմափողոցում, տեղի ունեցավ երիտասարդական կազմակերպությունների ԷՔՍՊՈ-ցուցահանդես, որին մասնակցում էին քաղաքում գործող երիտասարդական, մշակութային, կրթական և գիտահետազոտական կազմակերպությունները, կենտրոններն ու ոչ ֆորմալ խմբերը, այնուհետև տեղի երիտասարդների և Գյումրիում հյուրընկալված «Եվրոպական կամավորական ծառայություն» տարածաշրջանային երիտասարդական հավաքի մասնակիցների կողմից անցկացվեց ֆլեշ մոբ:

Երիտասարդների օրվան նվիրված միջոցառումները Գյումրիում կեզրափակվեն երեկոյան համերգով՝ կենտրոնական հրապարակում՝ «Արփի և Hayway» փոփջազային բենդի մասնակցությամբ :

Գյումրին 2016 թվականին ճանաչվել է երիտասարդության մայրաքաղաք: Տարվա ընթացքում քաղաքում տեղի կունենան տարբեր մշակութային միջոցառումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում