Լավրովը եւ Էյրոն քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ժան Մարկ Էյրոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:
«Կարծիքներ են փոխանակվել սիրիական թեմատիկայի եւ ԼՂ հակամարտության կարգավորման իրադրության շուրջ»,- հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
Կողմերը քննարկել են նաեւ Ղրիմում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: