Արցախ

Կիևի Սբ. Սոֆիայի տաճարում հայ քրիստոնեական մշակույթին նվիրված դասախոսություն է կայացել

2 րոպեի ընթերցում

Կիևի Սբ. Սոֆիայի տաճարում հայ քրիստոնեական մշակույթին նվիրված դասախոսություն է կայացել

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևի Սուրբ Սոֆիայի տաճարում տեղի ունեցել դասախոսություն՝ նվիրված հայ քրիստոնեական մշակույթի պատմությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Analitikaua.net»-ն տեղեկացնում է, որ միջոցառումը կազմակերպվել է Սբ. Սոֆիայի տաճարի անձնակազմի եւ Ուկրաինայում Մշակույթային կապերի հայկական ընկերության համատեղ ջանքերով` Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի հովանու ներքո:

Ուկրաինայում Մշակութային կապերի հայկական ընկերության նախագահ Ելենա Հովհաննիսյանը նշել է, որ ուսանողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու հայ քրիստոնեական մշակույթի պատմության յուրահատուկ փաստերի հետ:

Պատմական որոշ դրվագներ է ներկայացրել Ազգային արգելոցի պատմության հետազոտությունների գլխավոր տնօրենի տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր Վյաչեսլավ Կորնիենկոն: Նա նշել է, որ Կիևի իշխան Վլադիմիր Մկրտիչի կինը բյուզանդական արքայադուստր Աննան էր, ով ուներ հայկական ծագում, իսկ Սբ. Սոֆիա տաճարի պատերի վրա պահպանվել են արքայադստեր դիմանկարը եւ հայերեն լեզվով գրություններ:

Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործիչ պատմական գիտությունների թեկնածու Իրինա Մարգոլին էլ դասախոսության ժամանակ նշել է, որ արքայադուստր Աննայի ազդեցության շնորհիվ քրիստոնեությունը տարածվել է Կիևյան Ռուսիայում:

«Արքայադուստրը քրիստոնեական ավանդույթը ներմուծել է Կիևյան Ռուսիայի բնակիչների կյանք: Նրա հետ Բյուզանդիայից Կիև են եկել նկարիչներ, ճարտարապետներ, քահանաներ, արհեստավորներ և ուսուցիչներ: Աննան որդիները հետագայում դարձել են Կիևի առաջին նահատակներ Սուրբ Բորիսն և Սուրբ Գլեբը»,- նշել է Իրինա Մարգոլին:

Դասախոսության ավարտին ցուցադրվել է վավերագրական ֆիլմ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում