Տնտեսություն

«Գազպրոմ Արմենիա»-ն գազի գնի նվազեցման տարբերությունը կփոխհատուցի պետական բյուջե

2 րոպեի ընթերցում

«Գազպրոմ Արմենիա»-ն գազի գնի նվազեցման տարբերությունը կփոխհատուցի պետական բյուջե

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի գնի նվազեցման տարբերությունը կփոխհատուցի Հայաստանի պետական բյուջե: Կառավարության նիստում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը հիշեցրեց, որ այս տարվա ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի համար բնական գազի գինը սահմանին 1000 խմ համար սահմանվել է 150 դոլար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գործող սակագնի հաշվարկում բնական գազի ձեռքբերման գինը 1000 խմ համար 189 դոլար է: 2016թ. հուլիսի 1-ից ընկերության համար սահմանված սակագնի հաշվարկում բնական գազի ձեռքբերման գինը 1000 խմ համար 150 դոլար է: Ըստ որոշման՝ 1000 խմ համար 189 դոլարի և 165 դոլարի տարբերությունը մնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, իսկ 2016 թ. ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար 165 դոլարի և 150 դոլարի տարբերությունը կազմող 15 դոլարն ընկերության կողմից ենթակա է փոխանցման ՀՀ պետական բյուջե: Հետևաբար, ընկերությունն այս տարվա ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար առաջացած 3 մլն 744 հազար դոլարին համարժեք 1 մլրդ 789 մլն 021 հազար դրամը փոխանցում է պետական բյուջե:

Միաժամանակ որոշմամբ՝ այդ գումարը դարձյալ կուղղվի «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը: Իսայանի խոսքով՝ որոշմամբ նույն գումարի չափով ավելացվեց «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ՀՀ բաժնեմասը: Ստացված գումարը «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն կուղղի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հանդեպ իր կրեդիտորական պարտքի մարմանը:

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 26/06/24

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Եվրոպական ինդեքսներ- 25/06/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ- 25/06/24

Ամերիկյան ինդեքսներ- 25/06/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներ- 25/06/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 25/06/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 25/06/24

Նավթի գները նվազել են- 25/06/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են- 25/06/24

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և նրա հետ եղբայրական հարաբերություններով. Օվերչուկ

Քաղաքականություն

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և նրա հետ եղբայրական հարաբերություններով. Օվերչուկ

ԵԱՏՀ-ն երեք տարով զրոյացրել է ԵԱՏՄ կոկոսի փաթիլների ներմուծման մաքսատուրքը

Տնտեսություն

ԵԱՏՀ-ն երեք տարով զրոյացրել է ԵԱՏՄ կոկոսի փաթիլների ներմուծման մաքսատուրքը

Հայտնի են «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ծրագրի դրամաշնորհի հաղթողները

Տնտեսություն

Հայտնի են «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ծրագրի դրամաշնորհի հաղթողները

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հինգ ամսում աճել է 11.2 տոկոսով

Տնտեսություն

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հինգ ամսում աճել է 11.2 տոկոսով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում