Հասարակական

ՊՊԾ գնդում գտնվող բժիշկներին հուլիսի 28-ին սնունդ ու դեղորայք են հասցվել

2 րոպեի ընթերցում

ՊՊԾ գնդում գտնվող բժիշկներին հուլիսի 28-ին սնունդ ու դեղորայք են հասցվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող բժիշկներին հուլիսի 28-ին սնունդ է հասցվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«ՊՊԾ գնդում բժիշկների հետ խոսել եմ, իհարկե, շատ բան չեն կարողանում ասել, բայց կարծես թե լավ են: Երեկ նաև առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար դեղորայք ենք կարողացել փոխանցել: Այսօր էլ օրը բացվի տեսնենք ինչ ենք անում»,-ասաց Թագուգի Ստեփանյանը:

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Որպես պատանդ պահվածները բաց են թողնվել մեկ շաբաթվա ընթացքում: Հուլիսի 27-ին գնդի տարածքում երկու վիրավորների օգնություն ցուցաբերելու համար իրավապահները հորդորել են նրանց տեղափոխել հիվանդանոց, սակայն զինված անձինք հրաժարվել են, իսկ գունդ մեկնած բժիշկներին պատանդ են վերցրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում