Արցախ

Հալեպում հրթիռակոծվել է Սբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը, եկեղեցին կանգուն է

1 րոպեի ընթերցում

Հալեպում հրթիռակոծվել է Սբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը, եկեղեցին կանգուն է

ՀԱԼԵՊ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի վիլլաներ թաղամասում Սբ Աստվածածին հայկական եկեղեցու հանդիպակաց բնակարանի ուղղությամբ ահաբեկչական խմբավորումների կողմից հուլիսի 13-ին արձակված հրթիռի պայթյունի հետևանքով բնակարանը քանդվել է, սակայն եկեղեցու կառույցը չի վնասվել, կոտրվել են մի քանի փոքր ապակիներ միայն, եկեղեցին կանգուն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունը:

Բարեբախտաբար, վնաս չի կրել նաև եկեղեցուն կից Կրթասիրաց Սբ Չեմպարճյան վարժարանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում