Արցախ

Հալեպում հայ զինծառայող է զոհվել

1 րոպեի ընթերցում

Հալեպում հայ զինծառայող է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպիում հուլիսի 10-ին տեղի ունեցած զինված բախումների ժամանակ զոհվել է սիրիական բանակի հալեպահայ զինծառայող Փանոս Աղազարյանը (ծնված 1994 թվականին): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» պարբերականից:

Հալեպում հուլիսի 10-ի առավոտից սկսվել են սարսափելի հրթիռակոծությունները, բախումները, պայթյուններն ու հրաձգությունը: Բախումների հետևանքով պողոտաների վրա փամփուշտներ են տեղում: Քաղաքի զանազան հատվածներում հրթիռներ են ընկնում: Ստորգետնյա պայթյունի հետևանքով քաղաքն ուժգին կերպով ցնցվել է:

Պուսթան ալ Քասըր, Մունշիէ, Ճըտեյտե, Սեյֆ ալ Տաուլե, Աշրաֆիէ, Շեյխ Թահա, Սաատ Ալլահ Ճապրի, Մերիտիէն և այլ շրջանները զինյալ խմբավորումների կողմից ենթակվում են հրթիռակոծման:

Խմբավորումները փորձ են անում թափանցել հատկապես Ճըտեյտեի և Հին Հալեպի շրջաններ, սակայն սիրիական բանակը հետ է մղել նրանց փորձերը:

Բնակչությանը հանձնարարված է մնալ բնակարանների առավել ապահով և պատուհաններից հեռու սենյակներում, որպեսզի հնարավոր լինի զերծ մնալ վտանգներից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում