Արցախ

Տոլմայի փառատոն-մրցույթ Թբիլիսիում

1 րոպեի ընթերցում

Տոլմայի փառատոն-մրցույթ Թբիլիսիում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 10-ին Թբիլիսիում տեղի Է ունեցել «Տոլմա-2016» հայկական տոլմայի ավանդական փառատոն-մրցույթը: Ամենամյա փառատոն-մրցույթը չորրորդ անգամ տեղի Է ունեցել Հավլաբարի շրջանում՝ Թբիլիսիի Սուրբ Էջիմածին հայկական եկեղեցու գավիթում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փառատոնում ներկայացվել Էր մասնակիցների կողմից պատրաստված տոլմայի 45 տարատեսակ: Մասնակիցների թվում Էին Թբիլիսիի սովորական բնակիչներ, մի քանի հասարակական միավորումներ եւ վեց ռեստորաններ:

Տոլմայի որակը գնահատում Էր հատուկ ժյուրին, որի կազմում կային խոհարարական արվեստի վարպետներ Հայաստանից:

Փառատոն-մրցույթի կազմակերպիչներն Էին Վրաստանի «Շուշանիկ» հայ կանանց միությունը՝ Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու թեմի գլխավարի եւ «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում