Հասարակական

Վերին Լարսը փակ կլինի մոտ մեկ շաբաթ. մեքենաներին առաջարկում են ճանապարհը շարունակել լաստանավերով

1 րոպեի ընթերցում

Վերին Լարսը փակ կլինի մոտ մեկ շաբաթ. մեքենաներին առաջարկում են ճանապարհը շարունակել լաստանավերով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերին Լարսի անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, այդ մասին տեղեկությունն ստացվել է Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից:

Նշվում է, որ անցակետը փակվել է քարաթափման հետևանքով: Բացի դրանից, Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առկա է ջրածածկման վտանգ:

Փակ անցակետում կուտակված մեքենաները հնարավորության դեպքում կարող են ճանապարհը շարունակել լաստանավերով` Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում