Տնտեսություն

Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար կնվազի 2.58 դրամով

1 րոպեի ընթերցում

Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար կնվազի 2.58 դրամով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար կնվազի 2.58 դրամով: Էլեկտրաէներգիայի սակագնի նվազման նախագիծը հունիսի 24-ին քննարկվեց ու հաստատվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 48.78 դրամից կնվազի մինչև 46.2 դրամ:

2015 թվականին էլեկտրաէներգիան սպառողների համար թանկացավ 6.9 դրամով: Դա հիմնավորվում էր ՀԷՑ-ում առաջացած ֆինանսական խնդիրներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում