Պելեգրինին Ռուսաստանի հավաքականը գլխավորելու առաջարկ է ստացել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիլիացի մասնագետ Մանուել Պելեգրինին, ով նախորդ մրցաշրջանում գլխավորում էր անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն, հնարավոր է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինի Լեոնիդ Սլուցկիին:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, АS-ի տեղեկություններով` Պելեգրինին արդեն Ռուսաստանի ֆուտբոլային միությունից համապատասխան առաջարկություն է ստացել:
Հունիսի 20-ին Սլուցկին տեղեկացրել է, որ չի պատրաստվում է շարունակել աշխատանքը Ռուսաստանի հավաքականում, որը դուրս է մնացել Եվրոպայի առաջնության խմբային փուլից:
Կարդացեք հոդվածը` Русский