Արցախ

Մահապարտը պայթեցրել է իրեն Սիրիայում հայերի և ասորիների ցեղասպանությանը նվիրված միջոցառման ժամանակ

1 րոպեի ընթերցում

Մահապարտը պայթեցրել է իրեն Սիրիայում հայերի և ասորիների ցեղասպանությանը նվիրված միջոցառման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն ամրակցված պայթուցիկ գոտին հայերի և ասորիների ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված կրոնական արարողության ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Horizon Weekly-ն, դեպքը տեղի է ունեցել Սիրիայի Ղամիշլի քաղաքում:

Տեղական աղբյուրները փաստում են, որ կառավարական ուժերը, որոնք ապահովում էին միջոցառման անվտանգությունը, կանգնեցրել են մահապարտին և թույլ չեն տվել մուտք գործել արարողության վայր:

Մահապարատ ահաբեկիչը պայթուցիկը գործի է դրել այն ժամանակ, երբ Ասորի Ուղղափառ եկեղեցու պետ և Անտիոքի և համայն Արևելքի պատրիարք Մորան Մոր Իգնատիոս Եփրեմ Երկրորդը ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հատուկ արարողություն անցկացնելիս է եղել: Պայթյունի հետևանքով զոհվել է անվտանգության առնվազն 3 աշխատակից, տասնյակ վիրավորներ կան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում