Արծվիկ Մինասյանը հպարտությամբ է կրում հայկական առաջին արտադրության «Արմֆոն» հեռախոսը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հպարտությամբ է կրում հայկական առաջին արտադրության «Արմֆոն» հեռախոսը: Այս մասին հայտարարեց Արծվիկ Մինասյանը «Հայկական տնտեսագիտական միություն 2016» տարեկան եռօրյա գիտաժողովին:
«Պաշտպանենք մեր տեղական արտադրությունը, որպեսզի տեղական արտադրությունը զարգանա, կարողանա առաջ շարժվել: Այդ դեպքում մենք իսկապես ազգային տնտեսության մակարդակում կունենանք մրցունակ, առաջ գնացող իրավիճակ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Արծվիկ Մինասյանը գիտաժողովի ժամանակ:
Ինժեներական հարուստ փորձ ունեցող հայազգի երիտասարդ մասնագետներն օրերս ներկայացրել են իրենց կողմից ստեղծած «Արմֆոն» հեռախոսները, որոնք ոչնչով չեն զիջում աշխարհի առաջատար բրենդների մոդելներին: