Վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ Ախուրյանի ջրամբարը լցվել է ամբողջությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է նաև Ախուրյանի ջրամբար: Առիթը բացառիկ էր՝ վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ ջրամբարը լցվել էր ամբողջությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը կառավարության ղեկավարին ներկայացրել է Ախուրյանի ջրամբարի կարևորությունը:

Վերջին հինգ տարիներին ջրամբարը լցվել է 2010 և 2011 թվականներին՝ 562.1 մլն մ³ և 552 մլն մ³ ծավալներով՝ համապատասխանաբար: 2016 թվականի հունիսի 13-ի դրությամբ ջրամբարի լցվածությունը կազմում է 536.93 մլն մ³, որը նախորդ տարվա առավելագույն 490.12 մլն մ³ լցվածության համեմատ ավելի է 46.81 մլն մ³-ով:

Ախուրյանի ջրամբարը գտնվում է Հայաստանի և Թուրքիայի սահմանին: Ջրամբարի շինարարության մասին համաձայնագիրը ստորագրվել է 1963թ-ի ապրիլի 25-ին՝ խորհրդային-թուրքական խառը հանձնաժողովի կողմից: Շահագործման հանձնվել է 1982 թ.-ին: Ընդհանուր ծավալը 525 մլն մ³ է: Ախուրյանի ջրամբարից և Արաքս գետից ջրառ է իրականացվում թուրքական կողմի հետ հավասար համամասնությամբ, որը վերահսկվում է անդրսահմանային ջրային համակարգի օգտագործման համատեղ միջպետական մշտական հանձնաժողովի կողմից: Ախուրյանի ջրամբարից ՀՀ տարածքում ոռոգվում է Շիրակի և Արմավիրի մարզերի շուրջ 30 հազար հա հողատարածք: Այն կազմում է Հայաստանում ոռոգվող ընդհանուր հողատարածքների 25 տոկոսը:

Հայերեն Русский

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությունը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին