Հրաժեշտի երկու խոսք Օֆելյա Համբարձումյանին. Տիգրան Մանսուրյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեզանից հեռանում է սիրված, խոնարհումի ու հիացմունքի արժանացած երգչուհին՝ Օֆելյա Համբարձումյանը:

Երգեցիկ ոգի էր, երգող շունչ, որ իր երգի միջոցով կենդանի էր պահում այն մեղեդին, որը հասանելի էր հանուրիս՝ չլինելով պարզունակ ու միանշանակ, այլ շքեղորեն հարուստ ու կենսագրություն ունեցող: Երգեց աշուղական երգեր, ժողովրդական երգեր ու էլի երգեր՝ պատմական անցյալի այլևայլ շերտերից եկած: Եվ այդ բոլորը իր եզակի տաղանդով ու ներշնչվածությամբ հունցված:

Նրան տրված «ժողովրդական» տիտղոսը մինչև պետական որոշում ու վկայագիր դառնալը բոլորիս համար ընդունելի ու որևէ փաստաթուղթ չպահանջող իրողություն էր: Նրա նմաններին ժողովուրդն է ծնում՝ իր անզարդ օրը, իր սովորական առօրյան վեր պահելու, դրանց բանաստեղծական շունչ ու ոգի հաղորդելու:

Տարբեր ժողովուրդներ ունեն ժողովրդական երգ ասող այդպիսի մայրիկներ: Այդպիսիք իսպանացիներն ունեն, ամերիկացիներն ունեն, մեքսիկացիներն ունեն, արաբական աշխարհում կան նրանք: Եվ բոլորին հավասարապես սիրում են բոլորը՝ որ ազգին էլ որ պատկանեն նրանք:

... Իր երգն ես առաջին անգամ լսել եմ 1947 թվականին Բաթումում, երբ հայրենադարձների մեծ խմբով նավից նոր էինք իջել ու գալիս էինք Հայաստան: Մեզ «Բարի գալուստ» ասելու էր եկել Հայաստանից երաժիշտների մի խումբ, որի կազմում էր Օֆելյա Համբարձումյանը:

... Ինքը գնաց, իր երգը մեզ հետ է ու կապրի:

Տիգրան Մանսուրյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը