Արցախ

Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասի հրթիռակոծությունից չորս հայեր են զոհվել

1 րոպեի ընթերցում

Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասի հրթիռակոծությունից չորս հայեր են զոհվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասի հրթիռակոծությունից չորս հայեր են զոհվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից, հունիսի 2-ի երեկոյան Նոր գյուղի շրջանում ավելի քան 30 հրթիռ է ընկել:

«Զվարթնոց» եկեղեցու հարակից տարածքում ընկած հրթիռի հետեւանքով հրո ճարակ է դարձել հայ արհեստավորի խանութը, զոհվել են 3 հայորդիներ, որոնց ածխացած դիակները փոխադրվել են հիվանդանոց։ Վայրկյաններ անց մահացել է նաեւ Նոր գյուղում վիրավորուած մեկ այլ հայազգի։ Զոհված հայորդիներն են՝ Վազգեն Ճապաղջուրյանը, Լեւոն Քելխաչերյանը, Հովսեփ Ջանեցյանը, Խաչիկ Ապուլապությանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում