Մարտակերտում քառօրյա պատերազմից վնասված տների վերականգնման աշխատանքներն ավարտվում են

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում ապրիլյան քառօրյա պատերազմից վնասված տների վերականգնման աշխատանքներն ավարտման փուլում են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը:«Արդեն 10 տան վերականգնման աշխատանքները վերջացնում ենք: Առաջին երկու-երեք օրվա ընթացքում վերջնական ավարտին կհասցնենք: Այդ տներում հիմնականում վնասվել էին տանիքները, պատուհանները, դռները: Այդ ամենն ամբողջությամբ վերականգնվում է»,-ասաց Միշա Գյուրջյանը: Նրա խոսքով, վերականգնման աշխատանքներն ամբողջությամբ ավարտելուց հետո բնակիչները հանգիստ կարող են վերադառնալ իրենց տներ:

Միշա Գյուրջյանը նշեց, որ ընթացքում են ևս 6 տան վերականգնման աշխատանքները: Ըստ նրա` աշխատանքները փոքր-ինչ դանդաղ են ընթանում աշխատուժի սակավության պատճառով:

Ինչ վերաբերում է քաղաքի ենթակառուցվածքներին, Միշա Գյուրջյանը նշեց, որ քաղաքում կա և' էլեկտրաէներգիա, և' գազ, և' ջուր: Քաղաքապետի խոսքով, աշխատանքներ կան ճանապարհների հետ կապված: Դրանց հերթ կհասնի բնակելի տների վերականգնման աշխատանքներն ավարտելուց հետո:

Հայերեն English Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը