Հասարակական

Չարամտորեն տուգանքը չվճարողների համար խստացվում է սահմանված պատիժը

2 րոպեի ընթերցում

Չարամտորեն տուգանքը չվճարողների համար խստացվում է սահմանված պատիժը

ԵՐԵՎԱՆ, 26ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ օրինագծերի նպատակն է, իրավական որոշակիության սկզբունքից ելնելով, հստակ տարբերակում մտցնել «անհնարինություն» և «չարամտորեն խուսափել» եզրույթների միջև:

«Ներդրվում են նաև համապատասխան մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր կլինի պատիժը կատարող մարմնի կողմից պարզել տուգանքը չվճարելու անհնարինության դեպքերը տուգանքը չվճարելու չարամտորեն խուսափելու դեպքերից՝ հաշվի առնելով այն, որ չարամտությունը՝ որպես քրեորեն դատապարտելի սուբյեկտիվ գործոն և հասարակական առավել վտանգավոր երևույթ, հանգեցնում է փոխարինվող պատժի խստացմանը: Պատժի խստացումը նպատակ է հետապնդում վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, կանխել հանցագործությունները, այսինքն՝ երաշխավորել սահմանադրական կարգի հիմունքների պահպանումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արփինե Հովհաննիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում