Բաթումում կայացել են հաղթանակների օրվան նվիրված միջոցառումներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաթումում մայիսի 8-ի և 9-ին անցկացվել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին ու Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառումներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, մայիսի 8-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում մատուցվել է պատարագ և Հայրենական Մեծ պատերազմի ու Արցախյան հերոսամարտի նահատակների ոգեկոչման արարողություն: Այնուհետ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանն ու աջարահայ համայնքի ներկայացուցիչները նվերներով այցելել են պատերազմի հայազգի վետերաններին:
Մայիսի 9-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է Աջարիայի կառավարության ու Բաթումի քաղաքապետարանի կողմից կազմակերպված հանրահավաքին, ծաղիկներ զետեղել ԽՍՀՄ հերոս Անատոլի Կաչարավայի շիրիմին: