Արցախ

Հայտնի երգիչների մասնակցությամբ Մարսելում կկայանա Հայոց ցեղասպանությանը և Հոլոքոստին նվիրված համերգ

1 րոպեի ընթերցում

Հայտնի երգիչների մասնակցությամբ Մարսելում կկայանա Հայոց ցեղասպանությանը և Հոլոքոստին նվիրված համերգ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆրանսիական Մարսելում մայիսի 23-ին տեղի կունենա «Դու իմ եղբայրն ես»խորագրով համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին: Համերգին հանդես կգան հայտնի երաժիշտներ և երգիչներ՝ Ժիլբեր Մոնտայնը, Միշել Ֆուգենը, Հելեն Սեգարան, Ժան Մենսոնը, Դանիել Ղևին, Ֆրեդերիկ Մանուկյանը, Լևոն Մինասյանը, Աիդա Մարկոսյանը, Եսայի Ալթունյանը, Ռոլանդ Ռոմանելլին, Ավո Նաջարյանը, Մարիանն Ներին և այլք:Համերգը կկայանա Մարսելի SILO թատրոնում:

Նմանատիպ համերգ տեղի էր ունեցել նաև 2015 թվականի հոկտեմբերին՝ Փարիզում: Համերգի կազմակերպիչն է պրոդյուսեր Ժակ Կուզույանը՝ տեղի հայկական, հրեական կազմակերպությունների աջակցությամբ: Մարսելի համերգին օժանդակել է նաևտեղի քաղաքապետարանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում