Գարոյի անվտանգությունը մեզ անհանգստացնում է. Հրանուշ Հակոբյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անհանգստացած է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի անձնական անվտանգության համար: Այս մասին հայտարարեց նախարարը` «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով հայազգի պատգամավորի նկատմամբ բռնությունն ու վերջին օրերի հարձակումները:

- Տիկին Նախարար, քուրդ որոշ պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու հարցով Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովում վերջին օրերին տեղի ունեցած քննարկումների ժամանակ Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խմբակցության անդամ Գարո Փայլանի վրա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թիրախավորված հարձակում է գործել և ֆիզիկական բռնության կիրառել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստը:

- Վերջին օրերին համացանցում հայտնված տեսաերիզներից շատ հստակ երևում է, որ թուրք պատգամավորները նախապես ծրագրված կերպով հարձակվում են հայազգի պատգամավոր Գարո Փայլանի վրա՝ նրան ենթարկելով ֆիզիկական բռնության և նրա հայ ինքնությանն ուղղված վիրավորական խոսքեր նետում: Սա արդարության ձայնը լռեցնելու ռասիստական և ազգային խտրականության դրսևորման ակնհայտ փորձեր են, որը, ցավոք, Թուրքիայում 100 տարի անց էլ շարունակվում է:

Հայ պատգամավորը, պառլամենտը դիտարկելով որպես մտքերի ազատ արտահայտման հարթակ, ներկայացրել է Հայոց ցեղասպանության ժամանակ 7 պատգամավորի գազանաբար սպանության հետաքննության և նրանց աճյունները գտնելու և հուղարկավորելու մասին հարց, ինչն էլ այսօր հունից հանել է իշխանության ներկայացուցիչներին: Ֆիզիկական, հոգեկան, բարոյական կտտանքների են ենթարկում ժողովրդի քվեն վայելող պատգամավորին և միջազգային հանրությունն էլ անտարբեր հայացքով դիտում է քաղաքականության հետ աղերս չունեցող այս իրավիճակը:

Մենք, իրոք, անհանգստացած ենք Գարո Փայլանի անձնական անվտանգության համար: Չէ՞ որ տարիներ առաջ Թուրքիայում իր ազատ խոսքի և համարձակ մտքերի համար նահատակվեց Հրանտ Դինքը, որի դատավարությունը մինչ այսօր էլ շարունակվում է` պարբերաբար վերածվելով ֆարսի:

Հայերեն English

Հոկտեմբերի 29-ի միջոցառումների անոնս

Բնապահպանական խնդիրների լուծման գործում ջանքերի համադրումն ունի մեծ կարևորություն. Պատրիկ Բրունինգս

Փաշինյանի կարծիքով՝ քաղաքական ուժերն իրենց խոսքի համար պետք է պատասխան տան ընտրություններում

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի

Միրզոյանի խոսքով՝ երրորդ երկրների միջոցով Ադրբեջանում պահվող հայերին այցելելու փորձերը չեն հաջողվել

Եվրահանձնաժողովում չեն բացառել ռուսական գազի ներմուծումն Ուկրաինայում հակամարտության կարգավորումից հետո

ԱԳՄԱ նախարարը չի համաձայնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին պնդմանը

Վարչապետն առաջարկում է հրապարակային քննարկել ընդդիմության ճգնաժամն ու քաղաքական համակարգի կայացման խնդիրները

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ նախորդ շաբաթ կիբերհարձակումները թիրախավորել են մոտ մեկ միլիոն անձնական նույնականացման տվյալ. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/10/26