ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Արիզոնա նահանգի Սքոթսդեյլ քաղաքում անհայտ վանդալիստները կոտրել են հայկական Սուրբ Աբգար հայկական եկեղեցում գտնվող խաչքարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է 12news.com-ը:
«Կատարվածը, թվում է, որ դիտավորյալ է արվել, քանի որ սարսափելի համընկնմամբ դա պատահել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա` ապրիլի 24-ի շաբաթվա ընթացքում»,- ասել է եկեղեցու ճարտարապետ Արթին Քանդջյանը:
Խաչքարը վնասելու այս բարբարոսական արարքի մասին ցանկացած մեկը, ով ունի որևէ տեղեկատվություն, ցանկալի է, որ դիմի Սքոթսդեյլի ոստիկանություն: