Ուկրաինայի հայերի միության գործունեությունը ներկայացվելու է Եվրախորհրդարանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերի միություն հասարակական կազմակերպությունը Եվրախորհրդարանում կայանալիք Սփյուռքների միջազգային խորհրդաժողովում կներկայացնի հայ համայնքի գործունեությունը, նրա ձեռքբերումներն ու խնդիրները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ուկրաինայի հայերի միության պատվիրակությունը՝ կազմակերպության ղեկավար Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, կմասնակցի «Սփյուռքների եվրոպա» միջազգային խորհրդաժողովին, որը մայիսի 2-ին տեղի Է ունենալու Եվրախորհրդարանում:

Խորհրդաժողովի ընթացքում քննարկվելու են եվրոպական սփյուռքների կարեւորագույն հարցերը, այդ թվում՝ սփյուռքների կրթական կարիքները, պատմական հիշողության եւ մշակութային ժառանգության տարածումը, փախստականների ճակատագիրը եւ ազգային հատկանիշով խտրականության բացառումը:

Այս իրադարձությունը կամփոփի եվրոպական կազմակերպությունների, հայկական, հրեական, ասորական եւ այլ սփյուռքների գիտնականների ու ակտիվիստների միջեւ փորձի փոխանակման եւ կապերի ամրապնդման միջանկյալ արդյունքները:

Խորհրդաժողովի ձեւաչափը մասնակիցներին Եվրոպայի ղեկավարների, քաղաքական գործիչների, ակտիվիստների եւ փորձագետների հետ շփման աննախադեպ հնարավորություն կընձեռի Եվրոպայի սփյուռքների տեղի, դերի ու տեսլականի թեմայի շուրջ:

Միջոցառումն անցկացվում Է «Սփյուռքների Եվրոպայի»՝ եվրոպական սփյուռքների փորձի փոխանակմանը, փոխգործակցությանը աջակցող հանրակցության զարգացող նախագծի շրջանակներում:

Նախագծի կազմակերպիչներն են՝ Համահայկական բարեգործական միությունը (AGBU), «Phiren Amencaե կամավորական ընկերությունը, Հրեա ուսանողների եվրոպական միությունը (EUJS), ինչպես նաեւ Եվրամիության կրթության, տեսա- եւ լսա- տեղեկատվության, մշակույթի գործադիր գործակալությունը:

Ինչպես արդեն հաղորդվել Է, 2013 թվականից միջազգային համագործակցությունը դարձել Է Ուկրաինայի հայերի միության զարգացման գերակա ուղղությունը: Միության ներկայացուցիչները համագործակցության հարթակներ են ստեղծում ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ այլ տարածաշրջանների կազմակերպությունների հետ:

Հայերեն English Русский

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությունը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին