Հառլեմ Դեզիրը ԼՂ բանակցությունների վերսկսման կոչ է անում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները պետք է վերսկսվեն: Բանակցություններն իսկապես անհրաժեշտություն են, որպեսզի հնարավոր լինի խուսափել բռնության այնպիսի դրսևորումներից, ինչպիսիք եղան բոլորվին վերջերս: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Հառլեմ Դեզիրը:

«Պետք է բոլորս միավորենք մեր ուժերը, որպեսզի կարողանանք ի զորու լինել կերտելու հարատև, կայուն խաղաղություն տարածաշրջանում՝ հիմնված ամենակարևոր երեք հիմնական սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Սա է այն ուղերձը, որով ես այստեղ եմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Դեզիրը հավելեց, որ առաջին հերթին հարկավոր է վստահության մեխանիզմներ ստեղծել՝ սահմանային միջադեպերի հետաքննության տեխնիկական միջոցների կիրառման եղանակով: «Հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների վերսկումն ու վստահության մեխանիզմների ներդրումը կլինի հիմնական շեշտադրումն այն քաղաքական հանդիպումների, որոնք ես կունենամ Երևանում և վաղը Բաքվում»,- եզրափակեց պետքարտուղարը:

Հայերեն English Русский

Ճապոնական նոր հրթիռներն առաջին անգամ կմասնակցեն ԱՄՆ-ի հետ զորավարժություններին. Kyodo

20 տարի՝ մեկ գաղափարով. Երեմյան էկոհամակարգը՝ մարդկանց, խոհանոցների ու պատմությունների շուրջ

Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին

ԱՄՆ-ի կողմից օգտագործվող բրիտանական ռազմաբազայի մոտ հինգ մարդ է ձերբակալվել ահաբեկչության կասկածանքով

Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում

Հայտնի են Հայաստանի հրաձգության առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

«Նոր գիրք»-36/26. Սարգսյան, Վիգանտե¸ Գրիգորյան

Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմագերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար

Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ բանակցելու նպատակով ժամանել է Վաշինգտոն